Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը և իրավիճակի սրմանն ուղղված գործողություններ չձեռնարկել. «Ազատություն»

Նոյեմբեր 13,2014 20:00

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և իրավիճակի սրմանն ուղղված գործողություններ չձեռնարկել։ 
 
«ԱՄՆ-ը ցավում է երեկ շփման գծում ուղղաթիռի խոցման հետևանքով արձանագրված կորուստների համար: Մեր ցավակցություններ ենք հայտնում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին», – ասված է առաքելության տարածած հայտարարությունում:

«Մենք ողջունում ենք այս տարվա ընթացքում նախագահների՝ Սոչիում, Նյուփորթում և Փարիզում կայացած երեք հանդիպումները, որոնք կրճատեցին իրավիճակի լարվածությունը և կայունացնող ազդեցություն ունեցան շփման գծի երկայնքով: Մենք ակնկալում ենք, որ նախագահները կշարունակեն իրենց երկխոսությունը գալիք տարում՝ պաշտոնական բանակցություններ սկսելու և բովանդակալից, վստահություն կառուցող միջոցառումներ ձեռնարկելու նպատակով»: 

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930