Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանում 27 հազար հեկտար ոռոգելի հող չի մշակվում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 15,2014 10:20

Պարզվում է՝ Հայաստանում առկա է 27 հազար հեկտար ոռոգելի հող, որը չի մշակվում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` այս տարվա հոկտեմբերի 23-ի ստորագրած աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումից: Աշխատանքային խումբը ստեղծվել է «ՀՀ շուրջ 27 հազ. հեկտար ոռոգելի հողատարածքները գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար առաջարկություններ նախապատրաստելու նպատակով»: Խմբի ղեկավարին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման եւ մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանին, հանձնարարվել է պարզել. «Հողատարածքների չօգտագործման պատճառները եւ մինչեւ 2015 թվականի մարտի 2-ը ներկայացնել առաջարկություններ՝ դրանք գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար»: Մեր տեղեկություններով՝ վերը նշված չօգտագործվող հողերն արտագաղթի պատճառով «անտեր» մնացած տարածքներն են։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930