Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի հանձնակատարի հետ

Նոյեմբեր 17,2014 20:40

Նոյեմբերի 17-ին, աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց Եվրոպական Հանձնաժողովի կրթության հարցերով նորանշանակ հանձնակատար Տիբոր Նավրաչիչին: Հանդիպման մեկնարկին նախարարը շնորհավորեց  պարոն Նավրաչիչին նշանակման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում:

Բրյուսել-2

Այնուհետև կողմերն անցան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը՝ վստահություն հայտնելով, որ կրթության և գիտության ոլորտներում վերջին տարիների Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերությունները  կշարունակեն խորանալ: Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Երևանում մեկնարկելիք 2015 թվականի Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին, տեղեկացրեց ընթացիկ աշխատանքների և համաժողովի ծրագրի մասին:  Պատասխան խոսքում նորանշանակ հանձնակատարը բարձր գնահատեց Հայաստանի աշխատանքները որպես Բոլոնիայի գործընթացի քարտուղար երկիր՝  շեշտվելով, որ Հայաստանն առաջին ոչ ԵՄ անդամ երկիրն է, որն իրականացնում է համաեվրոպական նշանակության այս նախագիծը: Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, իսկ հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը Տիբոր Նավրաչիչին հրավիրեց Երևան, ինչը սիրով ընդունվեց վերջինիս կողմից:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930