Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե 6147 քաղաքացի է ԱՄՆ արտագաղթել, այլ 1200-ը. «Հրապարակ»

Նոյեմբեր 19,2014 10:28

ԱՄՆ դեսպանատնից ստացվել է մի քանի օր առաջ տպագրած լուրի հետ կապված պարզաբանում: «Կոնգրեսի որոշման համաձայն, իրականացվող ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղի (գրին քարտ)  շրջանակներում տարեկան ամբողջ աշխարհում շնորհվում է մշտական  բնակության 50 հազար վիզա: Մարդիկ ընտրվում են  վիճակահանությամբ եւ պետք է լինեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրներից: 2014 թվականի խաղարկությամբ ներգաղթային  արտոնագիր տրամադրվել է  մոտ 1.200 ՀՀ քաղաքացու (ներառյալ ընտանիքի անդամները):

Հիշեցնենք, որ թերթն ավելի վաղ հաղորդել էր, թե Հայաստանից ԱՄՆ միայն «Գրին քարտ» օրինական խաղարկությամբ 2014-ին արտագաղթել է 2049 ընտանիք, այսինքն՝ առնվազն 6147 ՀՀ արդեն նախկին քաղաքացի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930