Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում դադարեցնել կրակահերթը խոցված ուղղաթիռի անկման վայրում

Նոյեմբեր 19,2014 23:38

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ուղղաթիռի վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգություն են հայտնում , որ չկա մարդասիրական մուտք վայրը, որտեղ ընկել է  ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռը։ Այն վայր ընկել է շփման գծի՝ չեզոք, խիստ ականապատված հատվածում։

Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակահերթը խոցված ուղղաթիռի անկման վայրի մոտակայքում։

2010 թ հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի  եւ Ռուսաստանի նախագահների՝ Աստրախանում ստորագրված փաստաթղթի ոգուն համահունչ՝ համանախագահները կոչ են անում Ադրբեջանին՝ թույլատրել զոհերի մարմինների վերադարձը, իսկ Հայաստանին՝ լիովին ներդնել բոլոր ջանքերը՝ լուծում տալու իրավիճակին;

ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը եւ նրա թիմը տարածաշրջանում է, եւ համանախագահները խրախուսում են կողմերին օգտագործել նրանց առաքելությունը։

Համանախագահները վերահաստատում են նոյեմբերի 12–ի իրենց հայտարարությունը՝ կողմերին հիշեցնելով հրադադարը պահպանելու նրանց պարտավորվածությունը, ու նաեւ Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում ստանձնած հանձնառությունը՝ գտնելու հակամարտության խաղաղ լուծում։

 

Թարգմանությունը` «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930