Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները Կիևյան կամրջի վրա կանխել են եղբայրների ինքնասպանությունը. shamshyan.com

Նոյեմբեր 28,2014 17:38

Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի Շիրակ գյուղի 2 բնակիչներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա» ԲԿ տեղափոխվածները եղբայրներ են՝ 27-ամյա Գեղամը և 21-ամյա Դավիթը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով եղբայրներն այսօր փորձել են Կիևյան կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել, սակայն այդ պահին նրանց են մոտեցել Աշոտ անունով մի քաղաքացի և ևս մեկ այլ քաղաքացի, ովքեր որոշ ժամանակ համոզել են եղբայրներին, որպեսզի նրանք այդ քայլին չդիմեն, մինչև ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր եղբայրներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դավիթն արդեն անցած է եղել կամրջի վտանգավոր եզրագիծը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեղամն ամուսնացած է, ունի 1 տարեկան երեխա, ծնողներն էլ առողջական խնդիրներ ունեն: Նրանց ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:1 շաբաթ առաջ եղբայրներից մեկն արդեն փորձել էր Դավիթաշենի կարջից ցած նետվել, սակայն այն կանխել էին փրկարարներն ու քաղաքացիները:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930