Լրահոս
Օրվա լրահոսը

Շիշկերտ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել խոշոր ծավալների փլուզում 

Դեկտեմբեր 06,2014 20:35

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին`
ժամը 17:00-ի սահմաններում, Մ17-ից Շիշկերտ տանող հանրապետական
նշանակության ավտոճանապարհի 2-3-րդ կմ երկարությամբ հատվածում տեղի է
ունեցել խոշոր ծավալների փլուզում:

Փլուզվել է ճանապարհի հողային պաստառի վերին շեպը: 700 խորանարդ մետր
ծավալի ժայռաբեկորները երկկողմանի փակել են ճանապարհի երթևեկելի մասը:

Հաշվի առնելով ժայռաբեկորների խոշոր չափերը՝ նշված ճանապարհահատվածում
անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո  «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարները կմաքրեն ճանապարհը:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031