Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Որեւէ կասկած չունեմ՝ հարձակումները հրահանգավորվում են անձամբ Սերժ Սարգսյանի կողմից»

Դեկտեմբեր 12,2014 15:39 Share

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ինչի՞ հետ եք կապում Արամ Մանուկյանի հետ կատարվածը: Նա պատասխանեց. «Որեւէ կասկած չունեմ, որ այդ բոլոր հարձակումները հրահանգավորվում են անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Ւմ այդ համոզմունքը կարող է հակակշռվել միայն այն դեպքում, երբ այս եւ մյուս բռնությունների դեպքերը բացահայտվեն: Իշխանությունն ունի բոլոր լծակները եւ բոլոր իրավասությունները, որպեսզի այդ դեպքերը բացահայտվեն: Եվ ընդհանրապես, երբ որեւէ այսպիսի դեպք չի բացահայտվում, միանշանակ է, որ դրա պատասխանատվությունը կրում է երկրի թիվ մեկ դեմքը, ով իր զբաղեցրած պաշտոնի բերումով պիտի որ հետեւի Սահմանադրությանը»:

Մեր հարցին՝ Դուք Ձեզ պաշտպանված զգո՞ւմ եք, թիկնապահներ մտադիր չե՞ք ունենալ՝ նա ի պատասխան ժպտաց. «Շնորհակալություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` Արման Վեզիրյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    ՀԱՄԱՄԻՏ ԵՄ:ՀԻԱՆԱԼԻ Է ԵՐԲ ԾԵԾՈՂՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԾԵԾՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031