Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնության դեպքերին իրավապահների մասնակցության ցուցանիշը բարձրացել է

Դեկտեմբեր 12,2014 19:36

Ըստ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի` այս տարեսկզբից  լրագրողների նկատմամբ բռնությունները սկսել են տարեսկզբից:

Նրա խոսքով բռնությունների շարքը բացեց ոստիկանության կենտրոնի բաժնի պետը, երբ հենց ոստիկանության բաժնում ապտակեց լրագրող Անի Գեւորգյանին:

«Լրագրողներն ավելի շատ գերադասում են ուղղակի չբարձրաձայնել կամ խմբագրության միջոցով են կարգավորում: Այս տարվա իննը ամսվա կտրվածքով արձանագրել ենք յոթ ֆիզիկական բռնության դեպք, նույնքան էլ եղել են անցած տարի: Բայց, եթե 2013-ը լարված տարի էր, երկու ընտրություն եղավ, մթնոլորտը լարված էր, իսկ սովորաբար այդ ժամանակ ավելի շատ են ճնշումներն ու բռնության դեպքերը, այս տարի հանգիստ մթնոլորտ էր, բայց մտահոգիչ է, որ ֆիզիկական բռնությունների թիվը չնվազեց: Էլ ավելի մտահոգիչ է, որ դրանցում շատ ակտիվորեն ակտիվորեն մասնակցում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Եւ հենց ձեռքը ձեռք լվանալով էլ՝ այդ գործերը կոծկվում են»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց Աշոտ Մելիքյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031