Լրահոս
Օրվա լրահոսը

Եղել են արժութային սպեկուլյացիաներ բանկերի եւ փոխանակման կետերի կողմից. «Ազգ»

Դեկտեմբեր 13,2014 10:58

Ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կենտրոնական բանկը վերջապես ավելի առարկայական գործողություններով հանդես եկավ: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը եւ ԿԲ խորհրդի անդամները մամուլի ասուլիս տվեցին, իսկ մինչ այդ ԿԲ-ն սկսեց աճուրդով դոլար վաճառել: Վերջինիս դեպքում առավելագույն գին կվճարեն դոլարի համար ֆինանսակաան շուկայի այն մասնակիցները, որոնց տվյալ պահին դա իսկապես անհրաժեշտ է, այլ ոչ թե նրանք, ովքեր ընդհանուր տրամադրությունների հոսքի ազդեցությամբ են դոլար գնում: Նախատեսվում է այս շաբաթ նման ձեւով օրական վաճառել 6 մլն դոլար:

Ինչ վերաբերում է ԿԲ նախագահի ասուլիսին, ապա անդրադառնալով փոխարժեքի տատանումներին, Արթուր Ջավադյանը դա պայմանավորեց հիմնականում արտաքին գործոններով` ԱՄՆ տնտեսության զարգացմամբ եւ դոլարային ներարկումների դադարեցմամբ, ինչպես նաեւ նավթի գների նվազմամբ եւ ռուսական ռուբլու արժեզրկմամբ: Այդուհանդերձ, ԿԲ նախագահը նշեց, որ արտաքին գործոնների ազդեցության տակ Հայաստանում տնտեսվարողները եւ քաղաքացիները սկսեցին իրենց ազատ դրամային միջոցները զանգվածաբար վերածել դոլարի, ինչն էլ փաստորեն խթանեց դրամի արժեզրկումը:

Մեր հարցին, թե դրամի կտրուկ արժեզրկման երկրորդ փուլը դեկտեմբերի 1-ին, երբ 435 դրամից 1 դոլարը միանգամից դարձավ 450 դրամ, արդյո՞ք հենց բանկերի եւ փոխանակման կետերի կողմից չէր իրականացվել, Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ դեկտեմբերի 1-ին դրամի նոր արժեզրկման հիմնական պատճառը Ռուսաստանում արձանագրված ֆինանսական շոկն էր` պայմանավորված նավթ արտահանող երկրների հայտարարության հետ: Ըստ ԿԲ նախագահի, նոյեմբերի 28-ին հրապարակված այդ հայտարարության հետեւանքով Ռուսաստանում բոլոր բանկերը սահմանափակեցին եւ անգամ դադարեցրին դոլարի վաճառքը, եւ այդ երկրում բնակվող մեր հայրենակիցների միջոցով դրա ազդեցությունը հասավ նաեւ Հայաստան: Միաժամանակ, ԿԲ նախագահը փաստեց, որ եղել են արժութային սպեկուլյացիաներ բանկերի եւ փոխանակման կետերի կողմից, հարուցվել են տասնյակ վարույթներ, անպայման կլինեն խիստ պատիժներ` 4 մլն դրամ տուգանքից մինչեւ լիցենզիաներից զրկում:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթ այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031