«ԱՄՆ դոլարը, բացառությամբ վերջին մեկ-երկու շաբաթների, էական արժեզրկվել էր՝ այլ արտարժույթների նկատմամբ։ Մեր շուկայում, ճիշտ եք նկատել, կանխիկի շուկան փոքր չէ, մեծ է։ Մասնավորապես, զբոսաշրջային հոսքերի մեջ մեծ է կանխիկի մասը։ ԵՄ-ից եկող զբոսաշրջիկների մոտ քիչ է, հիմնականում անկանխիկ է, բայց ՌԴ-ից եկողների մոտ կանխիկն է մեծ»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանն էր հետաքրքրվել՝ ինչո՞ւ է դոլարը արժեզրկվել։
«Այս տարվա առաջին կեսի կանխիկն իր ստանդարտ չափերի մեջ է եղել, այդ ազդեցությունը եղել է, բայց կան նաև գլոբալ թեմաներ․ միջազգային ներդրողները մեր ոչ միայն արտաքին դոլարային պարտքն են առնում, այլև լոկալ արժեթղթերը՝ ՀՀ դրամով արտահայտված։ Դրանց տեսակարար կշիռը 10 տոկոսի է հասել։ Շատ մեծ գումարներ են, և վերջին 6-7 ամիսների ընթացքում անընդհատ աճել են՝ ճնշում գործադրելով փոխարժեքի վրա և դոլարն ուժեղացնելով։ Արտահանման դինամիկան էլ է դեր խաղացել»,- պատասխանեց Հովհաննես Խաչատրյանը։
Տեսանյութը՝ այստեղ
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































