Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս վիրահատություն տարած Արամիկին դրամական օգնություն է հատկացվել

Դեկտեմբեր 13,2014 16:30

Երևանաբնակ գործարար Գևորգ Մարգարյանի առավոտն այսօր տարբերվում էր մյուսներից: Հրազդանի «Տնակներ» թաղամասի բնակիչ փոքրիկ Արամի մասին մեկ շաբաթ առաջ  տեղեկացել էր «Առավոտի» ֆեյսբուքյան գրառումից և բարեգործության նպատակով ուղևորվում էր այնտեղ:

Արամիկն ու Մանեն անթաքույց հետաքրքրասիրությամբ փորփրում էին անծանոթ հյուրերի բերած քաղցրավենիքները: Մայրը՝ Լիանան, շփոթմունքից կարկամել էր: Գևորգը հանձնեց նրան ծրարը և հետաքրքրվեց, թե երբ է նախատեսվում պլաստիկ օպերացիան: Մոր խոսքով ՝ մյուս տարի ականջի, ապա 6 տարեկանում ընդհանուր պլաստիկ վիրահատություն է արվելու:  «Շատ ա նեղվում, երբ փողոցի երեխաներն իրան ձեռ են առնում. հրում ա, կռիվ ա անում»:erexa

Արամիկի հետ բարեկամանալ Գևորգին այդպես էլ չհաջողվեց, քանի որ փոքրիկը խոսել չի կարողանում, բացի այդ` նա խիստ զբաղված էր քրոջ ձեռքից կոնֆետները խլելով:

Ծանրացած սրտով դուրս եկանք Ռաֆայելյանների տնից: «Սա իմ պատկերացրածից ավելի վատ էր», – ասաց  երիտասարդ բարերարը:

 

Անի Անտոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031