Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Այսուհետ Հրազդանը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա ներկայանալու է որպես նորարարության և բարձր տեխնոլոգիաների կենտրոն. Սևակ Միքայելյան

Օգոստոս 08,2026 13:24 Share

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Հրազդանում պաշտոնապես բացվեց AI գործարանը՝ տարածաշրջանում իր մասշտաբով ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը, և մեկնարկեց խոշոր ներդրումային ծրագրի առաջին փուլը։

Սա կարևոր և պատմական օր է մեր քաղաքի համար։ Այսուհետ Հրազդանը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա ներկայանալու է որպես նորարարության և բարձր տեխնոլոգիաների կենտրոն։

AI գործարանի գործունեությունը նոր հնարավորություններ կստեղծի Հրազդանի տնտեսական զարգացման, նորանոր ներդրումների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման համար։

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր իրադարձության առթիվ։

Սա նոր էջ է Հրազդանի պատմության մեջ։

Հ.Գ. AI գործարանի կառուցման ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 5 մլրդ ԱՄՆ դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31