Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել է ՀԱԷԿ փոխտնօրենը, իսկ տնօրենն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»

Դեկտեմբեր 13,2014 12:00

Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Արդեն մի քանի օր է, ինչ Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Նախկինում նա ատոմակայանի գլխավոր ճարտարապետն էր: Կադրային փոփոխությունները, մեր տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին:

Հետաքրքիր է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին չի տարածել, կարծես ոչ թե մեր գլխավոր ռազմավարական օբյեկտի տնօրենն է փոխվել, այլ գյուղական մասնաճյուղի մի էլեկտրիկ: Նախարարության այս գաղտնի գործելաոճը մեզ կասկածների տեղիք տվեց, եւ խորանալով պարզեցինք, որ գործից ազատվել են նաեւ ատոմակայանի երկու փոխտնօրենները, որոնցից մեկը կալանավորված է: Այս տեղեկությունները մասամբ հաստատեց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը: «Գագիկ Մարկոսյանը մի քանի օր առաջ ազատվել է»,- ասաց նա: Հարցին, թե որն է եղել ազատման պատճառը, պատասխանեց. «Իր դիմումի համաձայն»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031