Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին Մոսկվայում բողոքի ակցիա է. (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 30,2014 19:46

«Եղբայրներ Նավալնիներին այսօր դատարանը մեղավոր է ճանաչել: Ալեքսեյին դատարանը սահմանել է երեքուկես տարի պայմանական ազատազրկում, Օլեգին՝ երեքուկես տարի ազատազրկում: Նավալնիների կողմնակիցները այսօր երեկոյան նախատեսել են «ազգային երթ» Մանեժնիյ հրապարակում՝ դատավճիռը քննարկելու: Ֆեյսբուքյան էջի տվյալներով՝ այնտեղ պատրաստվում է հավաքվել 18 000 մարդ, հրավիրվածների թիվը հարյուր հազարից ավելի է: Ակցիան քաղաքային իշխանությունների կողմից արտոնված չէ: Գործող օրենսդրությունը պահանջում է տեղի ունենալիք հավաքի մասին քաղաքային իշխանություններին տեղյակ պահել հինգ օր առաջ»,- այս մասին իր բլոգում գրում է բլոգեր Իլյա Վարմալովը, նշում, որ Մոսկվայի իշխանությունները նախազգուշացրել են՝ որ կլինեն ձերբակալություններ:

1514

1310 02

Բլոգերը Մոսկվայում չէ, բայց հավաքում է համացանցում եղած լուսանկարները իր բլոգում՝ ներկայացնելով Մանեժնիյ հրապարակում այս պահին տեղի ունեցողը:

Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031