Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում բախվել են 4 ավտոմեքենա

Հունվար 03,2015 12:03

Հունվարի 3-ին, ժամը 07.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 ավտոմեքենա, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և  ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Պարոնյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում «Մերսեդես E350» մակնիշի 0400101 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Պեժո» մակնիշի 96QQ001, «Նիսսան» մակնիշի 34LC343 և «Ֆորդ» մակնիշի 29LS209 պետհամարանիշներով ավտոմեքենաներին. Տուժածներ չկան:

IMG_7175___Copy-12050-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Հրշեջ-փրկարարները փակել են «Մերսեդես E350» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել են «Պեժո» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031