Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ

Հունվար 05,2015 10:52

Հունվարի 5-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ.Պետրոսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են  մեկնել մեկ մարտական հաշվարկ և  ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 40AA040 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Սամանդ» մակնիշի 6293Տ պետհամարանիշի, «Էլեն» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, այնուհետև` կայանված «Մերսեդես» մակնիշի (վարորդ Մ.Գ.) 34AF126 պետհամարանիշի ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարները «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1989թ. ծնված Ռ.Գ-ին, հոսանքազրկել մեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
«Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031