Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դատարանից ազատված բախտագուշակ Վարսիկի որդին ձերբակալվել է

Հունվար 06,2015 15:38

Սարգիս Հակոբյանը փորձել է հրկիզել տունը, ասում են՝ նաեւ ծնողներին է ծեծել

Հայտնի  բախտագուշակ Վարսիկի որդին՝ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է. նա, մեր տեղեկություններով, իր ծնողների նկատմամբ բռնություն է կիրառել՝ ծեծել է հորն ու մորը: Բացի այս, ինչպես վստահեցնում են մեր աղբյուրները, Սարգիս Հակոբյանը, փորձել է հրկիզել իրենց տունը:

Մի քանի օր է, ինչ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է եւ նույնիսկ հացադուլ է հայտարարել:

Aravot.am-ին ՀՀ ոստիկանությունից հաստատեցին, որ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է,  սակայն ծնողներին ծեծելու եւ հացադուլ հայտարարելու մասին իրավապահ մարմիները ոչինչ չասացին, միայն նշեցին, որ Հակոբյանը ձերբակալվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման փորձ կատարելու եւ շորթման համար:

Այսօր գործով զբաղվող քննիչը պետք է որոշի նրա կալանավորել-չկալանավորելու հարցը:

Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ դաժան ծեծի է ենթարկել, խոշտանգել է իր կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին: Նրա  նկատմամբ քրեական գործ էր հարուցվել,  եւ հայցվոր կողմը՝ Հասմիկ Խաչատրյանը հույս ուներ, եթե ինքն անկարող էր արդեն նախկին ամուսնուն սաստել ու հետ պահել բռնությունից, ապա գոնե դատարանը կանի այդ: Սակայն Սարգիս Հակոբյանը վերջերս դատարանի դահլիճից համաներմամբ ազատվել է:

Դատական գործընթացի ժամանակ Սարգիս Հակոբյանն ազատության մեջ է եղել եւ պարբերաբար սպառնացել է Հասմիկ Խաչատրյանին, վերջինիս սատարող հասարակական կազմակերպության անդամների հետեւից է ընկել մի քանի անգամ, հայհոյել, սպառնացել է, ֆիզիկական բռնություն է կիրառել, իսկ Հասմիկին վնաս է հասցրել նաեւ դատական գործընթացի ժամանակ: Ընդ որում, հայցվոր կողմի միջնորդությունները, որ  Սարգիս Հակոբյանը վտանգ է ներկայացնում, եւ  պահանջվել է խափանման միջոցը փոխվի, ընտրվի կալանքը՝ որպես խափանման միջոց, դատարանը մերժել է:

Սարգիս Հակոբյանի կալանավորման որոշման մասին՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031