Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակում, Ստեփանավանում, Դիլիջանում ձյուն է տեղում

Հունվար 07,2015 10:50

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների և մերկասառույցի հետևանքով երկկողմանի փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ուժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաև խիտ մառախուղ:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Արագած գյուղի և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Լոռու մարզի Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում:

Շիրակի մարզի Աշոցք գյուղում (նաև Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին) բուք է: Արագածոտնի մարզի Ապարանի, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները փակ են:

ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարությունը զգուշացնում է դեպի Վրաստան չերթևեկել Բավրայի անցակետով, քանի որ վերջինս փակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս, Մինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031