Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին տրված առաջին նախնական քվեները հայտնի են։ Կարճեւանում, որ վերջին տարիներին բոլոր ընտրություններում հաղթում էր ընդդիմությունը, այս անգամ մեծամասնությունը ստացավ «Քաղաքացիական պայմանագիրը»։ 234 ընտրրողից մասնակցել է 153 ընտրող։ Ձայները բաշխվել են՝
«Քաղաքացիական պայմանագիր»-132,
«Ապրելու երկիր»-16,
Եվրոպական կուսակցություն-4,
Կարդացեք նաև
Շնորհապետական կուսակցությունն այստեղ ոչ մի ձայն չի ստացել, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում ամփոփ նշել է կառավարող ուժի քվեների տոկոսները Մեղրիի բնակավայրերում․
Նռնաձոր՝ ՔՊ-74,4 %,
Կուրիս բնակավայր՝ ՔՊ-72.97%,
Լիճք բնակավայր՝ ՔՊ-83 %,
Տաշտուն բնակավայր՝ ՔՊ-64,56 %,
Լեհվազ բնակավայր՝ ՔՊ-79,38%
Արմեն ԴԱՎԹՅԱՆ



















































