Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ կուսակցության շտաբում էլ կարծում են, որ «Ուժեղ Հայաստանը» փող բաժանողների կուսակցություն է, եւ դա պետք է իրավական հետեւանքներ ունենա»․ Արեն Մկրտչյան

Հոկտեմբեր 25,2026 18:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Ստեփանավան խոշորացված համայնքում ընտրական ակտիվությունը պայմանավորում է մրցակցությամբ։

Մկրտչյանը Ստեփանավանի ՔՊ շտաբ էր այցելել։

Aravot. am-ի հարցին՝ մրցակցություն է համարում այն, որ հիմնական մրցակիցը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կալանքի տա՞կ է, Արեն Մկրտչյանը պատասխանեց․ «Մրցակից թեկնածուն կալանքի տակ է փող բաժանելու մեղադրանքով»։ Դիտարկմանը, որ հաստատված մեղադրանք չկա, հակադարձեց․ «Շատ լավ, սպասենք իրավապահների գործողություններին»։

Aysor.am-ի հարցերին՝ կուտակումների եւ դրոշմակնիքների խոտանի մասին է, մարզպետը պատասխանեց․ «Բավականին խախտումներ չեմ տեսել։ Տեղ-տեղ էին կուտակումները․ 14․00-ի դրությամբ 38 տոկոս մասնակցությունը մեծ թիվ է։ Դրոշմապիտակների մասին ԿԸՀ-ն ասելիքն ասաց»։

Անդրադառնալով մեղադրանքներին, որ ՔՊ-ն հանձնարարել է քաղաքացիներին՝ նկարել քվեաթերթիկները եւ հաշվետվություն ներկայացնել, Արեն Մկրտչյանը պատասխանեց․ «ՔՊ կուսակցության շտաբում էլ կարծում են, որ «Ուժեղ Հայաստանը» փող բաժանողների կուսակցություն է եւ դա պետք է իրավական հետեւանքներ ունենա»։

Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031