Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էս երկրի մարդն եմ, երկրի համար ցավացողն եմ, լիահույս եմ՝ բացարձակ մեծամասնություն եմ ունենալու»․ Անանիկ Ոսկանյան

Հոկտեմբեր 25,2026 18:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Արթիկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Անանիկ Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Արթիկում ճնշումներ, լարվածություն ու վախի մթնոլորտ չկա, այս մասին իր մրցակիցների հայտարարությունները հիմնազուրկ են։

«Քարոզարշավը ցույց տվեց, որ մեր մրցակիցներն առհասարակ շանս չունեն, մարդիկ, մեր կատարած աշխատանքը գնահատելով, գալու են մեզ ընտրեն, մեր աշխատանքի գնահատականը տալու են։ Ես լիահույս եմ, որ ճնշող մեծամասնությունը ընտրելու է «Քաղաքացիական պայմանագրին», -ասաց համայնքապետի թեկնածուն։

Դիտարկմանը՝ եթե մրցակից երեք ընդդիմադիր ուժերը միանան ու կոալիցիա ձևավորեն, իր գլխավորած ուժը պատրա՞ստ է  արդյոք որպես ընդդիմություն հանդես գալու Արթիկում, Անանիկ Ոսկանյանը պատասխանեց․ «Նախ ես պատրաստ եմ լինել էս երկրի տղեն, ես էս երկրի մարդն եմ, երկրի ցավացողն եմ, երկրի դարդ ու ցավով հետաքրքրված եմ, էսօր էլ ես լիահույս եմ, որ ես բացարձակ մեծամասնություն եմ ունենալու։ Ես մեր ժողովրդին ճանաչում եմ,ես գիտեմ, որ իր վստահության քվեն տալու են մեզ»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել