Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի համակարգողի տեղակալը բացատրում է, թե ինչու են ընտրել ապրիլի 24-ը

Փետրվար 03,2015 15:33

Կարծում եմ` որևէ մեկի մոտ այլևս չպետք է կասկած մնա, թե ինչու է հենց ԱՊՐԻԼԻ 24-ը ընտրվել ռեժիմը հեռացնելու համար:

Եթե ռեժիմը (Երևանում ու Ստեփանակերտում) պատրաստ է օրը ցերեկով «կոլցո» օպերացիա իրականացնել խաղաղ ավտոերթի ժամանակ, որը զուտ իրազեկման նպատակ ուներ, ապա բոլորին պարզ է, թե ինչ կլինի, երբ ռեժիմը հեռացնելը սկսվի: Ու եթե օպերացիա անելուց առաջ «թուրքմեն» հրոսակները ոչնչացնում էին տեսախցիկները, ակնհայտ է, որ նրանք չեն կարող իրենց լկտիաբար պահել տեսախցիկների առաջ: ԱՊՐԻԼԻ 24-ին Երևանում ու Հայաստանում լինելու են հազարավոր տեսախցիկներ, որոնք բոլորը ջարդել հնարավոր չէ: Հետևություն՝ եթե այսքանից հետո որևէ մեկը կշարունակի պնդել, թե ԱՊՐԻԼԻ 24 օրը սխալ է ընտրված, կխնդրեմ կարդալ հետևյալը՝

1. ԱՊՐԻԼԻ 24-ին ռեժիմին հեռացնելը ազդարարում է այն գիտակցումը, որ այս ռեժիմը թրքական յաթաղանից ոչնչով չի տարբերվում այն յաթաղանից, որով իրականացվեց Հայոց Եղեռնը: Այս ռեժիմը պատրաստ է ցանկացած պահի զոհաբերել հայության շահերը, հայության միասնությունը և նրա անվտանգությունը իր աթոռի համար: Ապացույցը հենց հունվարի 31-ի դեպքերն են, երբ փորձ արվեց տարանջատել Հայության երկու հատվածները:

Նման ռեժիմը չի կարող արդարություն պահանջել աշխարհից, այն չի կարող պահանջատեր լինել, քանի որ այն տեղական դրածո անդմինիստրացիա է: Այս ռեժիմի հետ որևէ պետություն հաշվի չի նստում, ուստի չեմ հասկանում՝ սգալով ու պահանջելով մենք ումից ինչ ենք պահանջում: Ներքին հարցերը չլուծած՝ դրսում ումից ինչ պահանջելու հնարավորություն ու իրավունք ունենք:

2. Եթե այսքանից հետո ԱՊՐԻԼԻ 24-ի ընտրությունն անընդունելի մնա որոշ մարդկանց համար, ապա կարծում եմ նրանք ուղղակի չեն գիտակցում ռեժիմը հեռացնելու կարևորությունը, վտանգավորությունը ու դրա բարդությունը, և հետևաբար, անգիտակից ձևով առաջարկում են մեկ այլ օր անել դա: Սակայն սգալը ավելի վեր չի կարող դասվել, քան պայքարելը և ռեժիմը հեռացնելու միջոցով ինքնիշխան պետություն կառուցելու գաղափարը:

Նման մարդուն ես կպատասխանեմ՝ թող ինքը սգա մեկ այլ օր: Ի վերջո, ցավոք սրտի, մեր իրականության մեջ ամեն օր սգալու առիթ կա սգացողի համար, իսկ պայքարողի համար ԱՊՐԻԼԻ 24-ից բացի մեկ այլ օր ռեժիմին հեռացնելը մարդկային կյանքները վտանգի տակ դնելու մեծ հավանականություն է ստեղծում:

Հայկ Գրիգորյան

Հիմնադիր խորհրդարանի համակարգողի տեղակալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728