Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիվի նախկին զինկոմի դատը նշանակվել է փետրվարի 23-ին

Փետրվար 07,2015 13:46
dat

Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը դեռեւս գտնվում է արդարադատության նախարարության «ՙՎարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, իսկ դատական նիստերը, թվով յոթ, շարունակվում են ընթանալ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:

Ըստ գործի նյութերի, Նոր Նորքի զինկոմը, որը եղել է տեղական զորակոչային հանձնաժողովի նախագահ, զինկոմիսարիատում հաշվառված եւ առողջական վիճակի բերումով տարեկետման մեջ գտնվող զորակոչիկներին մինչեւ տարեկետման ժամկետի ավարտը «այլ ընտանեկան դրության բերումով տարեկետման իրավունք ձեռքբերելու դեպքում կրկին համապատասխան բուժհիմնարկ ուղեգրելու» համար իր աշխատասենյակում՝անցյալ տարվա մարտին քաղաքացի Գագիկ Վարդանյանից նրա որդու օգտին բժշկական փաստաթուղթ ձեռք բերելու համար, չորս հազար դոլարին համարժեք գումար կաշառք էր պահանջել:

Նախաքննության մարմնի տեղեկացմամբ,  նա ստացել էր երեք հազար ինը հարյուր դոլարը՝զորակոչային բաժնի պետի աշխատասենյակում:

Գնդապետին մեկ այլ մեղադրանք էլ կա առաջադրված.ապօրինի զենք-զինամթերք պահելու: Պարզվել է, որ նա իր մոտ ունեցել է «ՊՄ», «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված, գործարանային արտադրության քսանչորս փամփուշտ, որը պահել է իր թանկարժեք մեքենայում՝ «Տոյոտա Պրադոյում»:

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728