Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ-երեկո՝ նվիրված Մեծ Զորավարի 150-ամյակին

Փետրվար 25,2015 20:18

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին ներկա է գտնվել Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին նվիրված համերգ-երեկոյին:

Երևանի քաղաքապետարանի և «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախաձեռնությամբ Ալ. Սպենդիարյանի անվան Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված համերգ-երեկոյի ընթացքում ներկայացվել են մեծ Զորավարի ասույթներն ու պատգամները: Միջոցառումն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարով: Ներկայացվել են նաև Անդրանիկ Օզանյանի կյանքի ու գործունեության մասին պատմող ուշագրավ դրվագներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728