Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանլուկա Մարչիանո. «Երիտասարդական նվագախումբն Ալ Բուստան փառատոն է ժամանել ավելի քան պատրաստված»

Փետրվար 27,2015 11:40

Փետրվարի 26-ին Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում։ Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Երիտասարդական նվագախումբը հրավիրվում է հեղինակավոր միջազգային այս փառատոնի կողմից՝ որպես պաշտոնական նվագախումբ։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին, նշեց. «Երիտասարդական նվագախմբից առաջին տպավորությունս ֆանտաստի՜կ է։ Նվագախումբը փառատոն է ժամանել ավելի քան պատրաստված, ինչպես միշտ, թերևս: Հրաշալի և ակտիվ երաժիշտներ են, մեծ պրոֆեսիոնալներ, լի կամքով և ցանկությամբ՝ անելու ամեն հնարավորը լավագույնս ներկայանալու համար: Զարմացած էի, որ լինելով սիմֆոնիկ նվագախումբ՝ Երիտասարդականը լիովին զգում է ներկայացման իր սովորական ոճին ոչ բնորոշ օպերային կատարման ճկունությունը: Սքանչելի երաժիշտներ են, միշտ բարձր տրամադրությամբ, բաց են դիրիժորի հետ համագործակցության համար: Ավելի լավ միջավայր աշխատանքը սկսելու համար անգամ հնարավոր չէ պատկերացնել»։

Ալ Բուստան փառատոնի շրջանակներում Երիտասարդական նվագախումբը կունենա ևս 4 համերգ՝ հանդիսատեսին ներկայացնելով Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մարտի 10-ին Բեյրութի Էմիլ Բուստանի համերգասրահում տեղի ունենալիք համերգը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կնվիրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Լիբանանյան հյուրախաղն իրական է դարձել նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728