Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահանումը ԵՏՄ հունվարին գրեթե զրոյական է. «Հայոց աշխարհ»

Մարտ 03,2015 13:04

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ Հայաստանի արտահանումը հունվարին գրեթե զրոյական է եղել։

Սակայն դա չի նշանակում, թե այս տնտեսական տարածքին միանալու նպատակահարմարության կամ սպառման նոր հնարավորությունների ձեռքբերման վերաբերյալ նախկին հայտարարությունները հիմնավորված չեն։ Անկախ նրանից՝ Հայաստանը կդառնար ԵՏՄ անդամ՝ թե ոչ, վիճակը նույնն էր լինելու, գուցե ավելի վատ։

Իրացման նպատակով հունվարին Հայաստանից ոչինչ չի տեղափոխվել Ղազախստան եւ Բելառուս։ Իհարկե, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եւս այս երկրների հետ Հայաստանի առեւտրային հարաբերությունները չեն փայլել բարձր ակտիվությամբ։ Եթե Ղազախստան արտահանվել էր 249 հազար, ապա Բելառուս՝ ընդամենը 65 հազար դոլարի ապրանք։

Այլ է վիճակը Ռուսաստանի դեպքում։ Հայ-ռուսական առեւտրային հարաբերությունները միշտ էլ ունեցել են բարձր մակարդակ։ Ռուսաստանը Հայաստանի արտահանման թիվ մեկ գործընկերն էր անցած տարի։ Այս տարի վիճակը կտրուկ փոխվել է։ Ռուսական շուկայում արտահանումը եղել է ընդամենը 169 հազար դոլար։ Սա հարյուր անգամ քիչ է 2014թ. համեմատ, երբ արտահանումը գերազանցել էր 16,5 մլն դոլարը։

Իհարկե, ենթադրվում է, որ ԵՏՄ անդամ երկրների հետ հունվարի արտաքին առեւտրի ցուցանիշներն ամբողջական չեն՝ պայմանավորված տվյալների հավաքման հետ կապված որոշակի խնդիրներով։ Ուստի դրանք հետագայում ենթակա են ճշգրտման։ Սակայն, անկախ այդ հանգամանքից, ակնհայտ է, որ ԵՏՄ անդամ երկրների հետ արտահանման միտումները տարեսկզբին դրական չեն։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031