Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաներ առևանգելու ձախողված փորձեր Կապանում

Մարտ 04,2015 13:05

Մարտի 3-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Կապանի բաժին է ահազանգել 1950 թ. ծնված Յուրիկ Պ.-ն և հայտնել, որ իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապանի Թումանյան փողոցից առևանգել են:

Ոստիկանները պարզել, որ փախցրած ավտոմեքենան նույն փողոցում բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2121»-ի, ինչից հետո հանցանք կատարողը դիմել է փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան առևանգել է 1997 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը ժամը 15.00-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Առևանգված ավտոմեքենան հայտնաբերվել է Բաղաբերդ թաղամասի թիվ 19 շենքի բակում:

Նույն օրը 1950 թ. ծնված Աշոտ Մ.-ն նույն բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 13.00-ի սահմաններում Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 3 շենքի բակից փախցրել են իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան առևանգել է նույն ինքը՝ Դավիթ Ա.-ն:
Առևանգված ավտոմեքենան հայտնաբերվել է Հ. Ավետիսյան փողոցի վերջնամասում:
Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031