Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հարգանքով ենք վերաբերում Գագիկ Ծառուկյանի որոշմանը». ՀՀԿ փոխնախագահ

Մարտ 05,2015 21:43 Share
Աջակցեք aravot.am-ին

«Գոհ կամ դժգոհ լինելը քաղաքական կատեգորիաներ չեն: Այո, ընթերցել եմ պարոն Ծառուկյանի ելույթը, նա այնտեղ հստակ նշել է պատճառները՝ ինչու է դուրս գալիս քաղաքականությունից: Մենք հարգանքով ենք վերաբերում Գագիկ Ծառուկյանի որոշմանը»,- քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե գո՞հ են, որ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից ու ԲՀԿ նախագահի պաշտոնից:

Անդրադառնալով ԲՀԿ-ի ընդդիմադիր դառնալուն՝  Շարմազանովը շարունակեց. «Այսօր արձանագրվեց այն, ինչ մասին նաև դուք ձեր վերլուծական հոդվածներում գրում էիք: Իմ խորին համոզմամբ,  քաղաքական դաշտում հստակ տարանջատում պետք է լինի, այլընտրանք եզրույթն ինձ համար անհասկանալի է: Հիմա ԲՀԿ-ն ինչպիսի մարտավարություն է որոշում, դա ԲՀԿ-ի ու ցանկացած կուսակցության որոշելու հարցն է, մենք որևէ միջամտելու հարց չունենք»: Նրա խոսքով, ՀՀԿ-ն պատրաստ է աշխատել բոլոր կառուցողական ու գաղափարական ուժերի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: