Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն Գետարգելում է ընտրությունը համարվել չկայացած 

Մարտ 15,2015 14:37

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի, 2015թ. փետրվարի 18-ին լրացել էր թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչև թեկնածուների գրանցումը առաջադրման փաստաթղթեր ներկայացրած 134 քաղաքացիներից 6-ը ներկայացրել էին դիմումներ` առաջադրման փաստաթղթերը հետ պահանջելու վերաբերյալ: Մնացած քաղաքացիների` որպես թեկնածու գրանցվելու դիմումները բավարարվել էին, և որևէ գրանցում չէր մերժվել:

Հայաստանի  ընտրական օրենսգրքի համաձայն, եթե համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած:
Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` 2015 թվականի մարտի 15-ի Կոտայքի մարզի Գետարգել համայնքի ղեկավարի ընտրությունը համարվել է չկայացած, քանի որ գրանցվել է միայն մեկ թեկնածու:

Նշված համայնքում ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան կնշանակվի նոր ընտրություն:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031