Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոշիկիցդ վեր մի ելնի»

Մարտ 16,2015 11:00

Մարդկանց մեջ շատ է տարածված միմյանց խորհուրդներ տալ ու կապ չունի, թե ինչքանով է խորհուրդը մասնագիտական: Այ, օրինակ՝ ամեն մասնագիտության տեր մարդու մոտ պրոֆեսիոնալ սովորություն է փողոցով անցնելիս կամ այլ դեպքերում ուշադրություն դարձնել իր մասնագիտությանը վերաբերող մանրամասներին, վարսավիրը՝ դիմացինի մազերին, սանրվածքին, դերձակը՝ հագուկապին, հագուստի կարվածքին, կոշկակարը՝ կոշիկներին, որի մասին էլ լեզվաբան Պետրոս Բեդիրյանը պատմություն է հիշատակում, ըստ որի՝ միջնադարյան Եվրոպայի խոշոր քաղաքներից մեկում մի հայտնի նկարիչ իր մի գործն է ցուցադրած լինում՝ տղամարդու նկար, ամբողջ հասակով:

Պատմում են, որ մի կոշկակար անցնում է այդ փողոցով եւ նկարին նայելով՝ իսկույն նկատում է, որ մարդու կոշիկներն այնպես չեն ներկայացված, ինչպես որ կյանքում են լինում: Դիտողություն է անում նկարչին, որն անմիջապես համոզվում է եւ հաջորդ օր իսկ ուղղում մտցնում: Մյուս օրը կոշկակարը, ոգեւորված իր հաջողությունից, դիտողություն է անում արդեն դիմագծերի եւ մեկ այլ մասերի վերաբերյալ, բայց այդ անգամ նկարիչը պատասխանում է. «Է, չեղավ, բարեկամ, կոշիկիցդ վեր մի ելնի», որտեղից եւ առաջացել է այս արտահայտությունը, որը մենք հաճախ օգտագործում ենք, երբ ոչ մասնագիտական խորհուրդներ ենք ստանում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
14.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031