Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ  կորած գյումրեցի  16-ամյա աղջիկը  աղքատ, բազմանդամ ընտանիքից է

Մարտ 19,2015 14:47

 

Ինչպես հայտնի է , ոստիկանությունը որպես անհետ  կորած որոնում է 16-ամյա Լիլիթ Թոսունյանին, որը մարտի 2-ին,  ժամը 14.00 սահմաններում  Գյումրու Մուշ 2 թաղամասում գտնվող իրենց բնակարանից   դուրս է եկել ու չի վերադարձել: Ոստիկանությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ աղջիկը բազմանդամ ընտանիքից է.  ունի 2 եղբայր, 3 քույր, հայրը մահացել է, իսկ մայրը պարեբարաբար գնում է  Մոսկվա աշխատելու:

Մենք   տեղեկացանք, որ քույրերը ամուսնացած են, եղբայրներից մեկը  ևս ամուսնացած է, ապրում են նույն տանը:  Պարզվեց նաև, որ Լիլիթը  այս պահին դպրոց չի հաճախում, ժամանակին հաճախել է Գյումրու գիշերօթիկ դպրոցներից մեկը: Նրանց ընտանիքը բնակվում է  սոցիալապես վատ պայմաններում: Փորձեցինք  կապ հաստատել Լիլիթի ընտանիքի հետ, սակայն  նրանք մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին:

Նրա նախկին ուսուցիչներից մեկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ սա  աղջկա ՝ տնից անհետանալու առաձին փորձը չէ, թեև նախորդ անգամ հաջողվել էր կարճ ժամանակում գտնել նրան: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ հարուցվել է Քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031