Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրություն. դպրոցական արձակուրդը երկարացվել է

Մարտ 20,2015 17:28

Քիչ առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ՖԲ էջով տարածեց հետեւյալ հայտարարությունը. «Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը՝ գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ` այսօր որոշում եմ կայացրել մեկ աշխատանքային շաբաթով, մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդները երկարացնելու մասին:

Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:

Համապատասխան գրություններով պաշտոնապես կտեղեկացվեն նաև բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները և այլ պատկան մարմինները»:

Նկատենք, որ արձակուրդների երկարացման վերաբերյալ լուրերը տարածվել էին դեռ մեկ-երկու օր առաջ, եւ երեկ՝ «Առավոտի» հարցին այդ մասին, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասել էր, որ նման բան չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031