Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Սերժ Սարգսյանն ընդամենը ասել է այն, ինչ միշտ է ասել մեր ռուս գործընկերներին»

Մարտ 20,2015 19:09

«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել՝ «Մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ  մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը եւ սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տեւական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել:  Սա խնդիր է, պրոբլեմ, եւ այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:

Մեր հարցին՝ սա նո՞ր քաղաքականություն է իշխանությունների կողմից՝ Պուտինին բաց տեքստով ասելու, թե ինքն ով է՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Կոշտ եք ձեւակերպում: Սերժ Սարգսյանն ընդամենը ասել է այն, ինչ միշտ է ասվել մեր նախագահի կողմից: Բարձրաձայն ասվել է անհատական հանդիպումների ժամանակ, ռուսական կողմի հետ առանձին հանդիպումների ժամանակ: Իրոք, հոգեբանական խնդիր կա, երբ մեր ստրատեգիական գործընկերոջ, մեր բարեկամի կողմից վաճառված զենքով հակառակորդը կարող է մեր զինվորի վրա հարձակվի: Դա, իրոք, հոգեբանական խնդիր է, որից մեր զինվորը պետք է ազատվի»:

Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանն ընդամենը ձեւակերպումն է փոխել. «Այն ժամանակ ձեւակերպումը եղել է, որ դա մտահոգիչ է»:

Մեր հարցին՝ դա կապվա՞ծ է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ, նա ուզում է  մեղմել այդ վասալային քաղաքականությունը գնալուց առաջ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բացարձակապես կապված չէ: Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ է, կլինի քաղաքականության մեջ: Նա այդ դիրքորոշմանը եղել է եւ բազմիցս այդ մասին ասել է մեր ռուս գործընկերներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031