Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում այժմ դեկոդերներ գնում են միայն «ինտելեկտուալները»

Մարտ 23,2015 17:47

Գովազդվում է, որ 8 հազար դրամով վաճառվում են դեկոդերներ, որոնք հեռուստացույցին միացնելով՝ հնարավորություն կլինի դիտել թվային հեռարձակվող հաղորդումներ: Ներկայումս Տավուշի մարզում թվային են հեռարձակվում մի շարք հեռուստաընկերությունների հաղորդումներ: Հուլիսի 10-ից ամբողջ Հայաստանում անալոգային համակարգից անցում կկատարվի թվային համակարգի: Թվային հաղորդումներ դիտելու համար բնակիչները պետք է նոր հեռուստացույց գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր: Հայտարարվել է, որ դեկոդերները սոցիալապես անապահով ընտանիքներին պետության կողմից կտրվեն անվճար:

Նոյեմբերյանի տարածաշրջանում դեկոդերներ տեղադրող մի մասնագետ, որը խնդրեց իր անունը չհրապարակել՝ ասաց, որ Տավուշի մարզում 8 հազարանոց դեկոդերներ չկան: Նա հայտնեց, որ Նոյեմբերյան քաղաքի էլեկտրոնիկայի խանութներում վաճառվող դեկոդերների գինը սկսվում է 16 հազար դրամից:

Եղանք Տավուշի մարզկենտրոն Իջեւանի էլեկտրոնիկայի խանութներից մեկում: Այդտեղ թվային հեռարձակման դեկոդերները վաճառվում են 15-20 հազար դրամով: Խանութի սեփականատեր Զորիկն ասաց, որ ինքը շուրջ 15 տարի աշխատում է էլեկտրոնիկայի ոլորտում: Նա հայտնեց, որ ինքն էլ է լսել Երեւանում վաճառվող 8 հազարանոց դեկոդերների մասին , սակայն այդ գնի դեկորդերներ չի տեսել: Նա չբացառեց, որ կարող են լինել այդ գնի դեկոդերներ, սակայն դրանք կլինեն շատ վատ որակի եւ տեխնիկական սուղ հնարավորություններով: Նա հայտնեց, որ ներկայումս մարզի որոշ բնակիչներ, իր խոսքերով՝ «ինտելեկտուալները», գնում են 15-20 հազար դրամանոց դեկոդերներ, որոնց հնարավորության կա միացնել հիշողության կրիչներ, տեսագրել հաղորդումներ, միացնել «մուլտիփլեյեր» սարքը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031