Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Սախարովի կենտրոնին որպես «օտարերկրյա գործակալ» չգրանցվելու համար տուգանել են. Ria

Մարտ 24,2015 12:04

Մոսկվայի Տագանսկի դատարանը Անդրեյ Սախարովի անվան հանրային կենտրոնին ոչ առեւտրային կենտրոնների մասին օրենքը խախտելու համար տուգանել է 300.000 ռուբլի գումարով: Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա» գործակալությունը:

Քննության ընթացքում կենտրոնի իրավաբանը հաստատել է միջազգային կազմակերպությունների գումարների ստացումը, սակայն հստակեցրել է, որ դրանք ծախսվել են կանոնադրությանը համապատասխան: Այդ պատճառով կենտրոնը պահանջել է չնշանակել տուգանք:

Վարչական վարույթ հարուցելու պատճառ են հանդիսացել անցած տարվա դեկտեմբերի 12-ից 24-ին կենտրոնում Արդարադատության նախարարության կողմից կատարված ստուգումները, որոնց արդյունքում Սախարովի կենտրոնը ներառել են «Ոչ առեւտրային կազմակերպությունը, որը օտարերկրյա գործակալի աշխատանք է կատարում» ռեեստրում:

Արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել Սախարովի կենտրոնի գործունեությունը համարել «քաղաքական»: Իրավաբանն էլ պնդում է, որ կազմակերպությունը մեղադրվում է այն բանի համար, որ հանրային քննարկումների եւ կլոր սեղանների ընթացքում իր տարածքում «բացասական գնահատականներ էին արտահայտում պետական մարմինների կայացրած որոշումների եւ նրանց իրականացրած քաղաքականության մասին, ինչպես նաեւ քննադատության է ենթարկվել ՌԴ-ի գործող օրենսդրությունը»:

2012 թվականի նոյեմբերից օրենքը սկսել է պարտադրել դրսից ֆինանսավորվող քաղաքական ոչ առեւտրային կազմակերպությունները գրանցել որպես «օտարերկրյա գործակալներ»: 2013 թվականի հունիսին Արդարադատության նախարարությունը ստացել է իրավասություն իր հայեցողությամբ ոչ առեւտրային կազմակերպությունը ճանաչել «օտարերկրյա գործակալ» եւ համապատասխան ռեեստրում գրանցել է մի շարք կազմակերպությունների:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031