Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրախախտումները Արցախում այնքան շատ չեն, ինչքան Հայաստանում». Հայկ Խանումյան

Մարտ 25,2015 19:47

Մայիսի 3-ին Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի վերջին աշխատանքներն է իրականացնում, ձեւավորում են ընտրական շտաբեր, իսկ նախընտրական ծրագիրը վերջին փուլում է, շուտով կուղարկվի տպարան: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 30-ից: Մինչ այդ կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը չի ցանկանում գնահատականներ տալ սպասվող ընտրությունների մասին:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները լավ ընտրություններ են խոստանում. «Բավականին հետաքրքիր նորություններ կան, որոնք օգտակար կլինեն ընտրական գործընթացն  ավելի նորմալ կազմակերպելու համար, մասնավորապես վստահված անձանց վերաբերող կետերին, նրանց դերը նոր փոփոխություններով էապես կբարձրանա»:

Հնարավոր ընտրախախտումների մասին դեռ չցանկացավ խոսել, բայց ասաց, որ դրանք Արցախում այնքան շատ չեն, ինչքան Հայաստանում. «Մտահոգություններ այս պահին չունեմ, հետագայում, երբ քարոզարշավը մեկնարկի, կխոսենք այդ մասին, որ չնախատեսված քարոզչություն չդիտարկվի»:

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 7 կուսակցություն և 50 թեկնածու: Թեկնածուներից միայն մեկն է դեռ ինքնաբացարկի դիմում  ներկայացրել: Համամասնական 22 մանդատի համար հայտ է ներկայացրել 7 կուսակցություն. «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազգային վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Խաղաղություն և զարգացում», «Շարժում 88», «Կոմունիստական կուսակցությունը»: Կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդհանուր թվով  167 թեկնածու է ընդգրկված:

Ըստ Հայկ Խանումյանի, այս ընտրությունները մրցակցային են լինելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031