Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է մարդու կյանքի թելը կտրվում

Ապրիլ 04,2015 11:30

Երբ մարդ է մահանում, հաճախ ասում են, որ նրա կյանքի թելը կտրվեց, կամ` կյանքի թելը կարճ էր, իսկ թե որտեղի՞ց է հասել այս արտահայտությունը, լեզվաբան Պետրոս Բեդիրյանը գրում է, որ ըստ հին հունական առասպելաբանության, պարկյան քույրերը` երեք աստվածուհիներ, մարդու ծննդյան օրից հյուսում են նրա կյանքի թելը: Ավելի ճիշտ, նրանցից մեկը բռնում է աղեկատը, երկրորդը` մանում, իսկ երրորդը աշխատում է այն կտրել: Որ պահին որ թելը կտրվում է, մարդը շունչը փչում է: Ահա թե ինչու Հակոբ Պարոնյանի «Շողոքորթն»-ի հերոսներից մեկը` Արշակը, այսպիսի երդում է ասում. «…Թող պարկայք կենացս թելը կտրեն, եթե երբեք չպիտի արժանանամ Սոֆիին ամուսին ըլլալու…»:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

03.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930