Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարը հյուրընկալվեց Հայաստանի սփյուռքի նախարարությունում

Ապրիլ 22,2015 18:46

Ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարն ընդունեց Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Գելա Դումբաձեի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

IMG_9815

Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպատակաուղղված՝ Հայաստանի պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և այդ ուղղությամբ սփյուռքի նախարարության ծրագրերն ու կատարված աշխատանքները: Խոսվեց նաև այս օրերին անցկացվող՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի շրջանակներում անցկացվող«Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովում քննարկվող հարցերի մասին:

IMG_9835

Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Գելա Դումբաձեն ներկայացրեց Վրաստանում սփյուռքի հետ աշխատող իր ղեկավարած կառույցի գործառույթները, Վրաստանում ամեն տարի Բաթումիում կազմակերպվող «Սփյուռքի օր» միջոցառումների բովանդակությունն ու նպատակները և նախարարին հրավիրեց մասնակցելու այս տարի աշնանը կազմակերպվող վրացական Սփյուռքի՝ տնտեսական ֆորումին: Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարը կարևորեց փորձի փոխանակումը, հետագա համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Վրաստանի պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան նաև նախարարության վարչություններում, ծանոթացան «Հայաստան-Սփյուռք» գործակցության հայեցակարգին, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին, գերատեսչության վերջին  տարիների գործունեությանը, տարածաշրջանային վարչությունների աշխատանքների առանձնահատկություններին և համահայկական կազմակերպությունների հետ կատարվող աշխատանքներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930