Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյանը մտքափոխվել է Զարուհու հարցով

Ապրիլ 23,2015 16:30

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը Զարուհի Փոստանջյանի ներկայացրած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պնդում էր, որ դրա իմաստը չկա ԱԺ հայտարարություն ընդունելու, երբ կա արդեն Համահայկական հռչակագիրը: Իսկ երեկ այդ հայտարարությանը կողմ քվեարկեց:

«Առավոտի» հարցին՝ Դուք ընդդիմանում էիք, ինչո՞ւ այդպես մտքափոխվեցիք, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Որովհետեւ Զարուհին հաշվի առավ մեր դիտողությունները: Այո, սկզբում ասում էի՝ իմաստ չկա, հետո փոխեցինք ամբողջ տեքստը, արդեն հարիր էր, որ կարելի էր անել»: Մենք ճշտեցինք՝ ՀՀԿ-ն Ձեր վրա ճնշո՞ւմ է գործադրել, որ կողմ քվեարկեք՝ Ձեր կարծիքը հաշվի չառնելով, Համլետ Հարությունյանը վստահեցրեց. «Չէ, բոլորովին: Սա միակ բանն է, որ ընդհանուր համաձայնել ենք՝ Զարուհու հետ կապված»:

«Առավոտ» օրաթերթ
22.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930