Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Գազպրոմը» նվազեցնում է իրեն իսկ պատկանող «Գազպրոմ Արմենիային» վաճառվող գազի գինը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 29,2015 11:04

Երեկ համացանցում տարածվեց «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի՝ ռուսական հեռուստաալիքներից մեկին օրերս տված հարցազրույցը, որում խոսք է գնում Հայաստանի գազահամակարգի և որ ամենակարևորն է՝ Հայաստանին մատակարարվող գազի գնի նվազեցման մասին։ «Հայաստանի Հանրապետության համար գազի գինը, հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, կնվազի, այն այժմ կազմելու է 165 դոլար խորանարդ մետրի համար։ Մինչեւ վերջերս այն 190 դոլար էր»,- հաղորդման ժամանակ ասում է «Գազպրոմի» նախագահը։

Այն, որ ռուսական գազի գնի նվազումը մեծ հավանականություն ունի, հայտնի էր վաղուց։ Նույնիսկ կարելի է ասել՝ դա անխուսափելի էր։ Խնդիրն այն է, որ նվազեցնելով գազի գինը՝ «Գազպրոմը» նվազեցնում է իրեն իսկ պատկանող «Գազպրոմ Արմենիային» վաճառվող գազի գինը։ Եթե գազի գինը մնար նույնը, ապա «Գազպրոմ Արմենիա ստիպված էր լինելու բարձրացնել սպառողներին մատակարարվող գազի սակագինը, քանի որ անցած տարվա վերջին դրամը արժեզրկվել է։ Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիան» գազը ստանում է դոլարով, բայց վաճառում դրամով, և գազի՝ դրամով արտահայտված սակագինը պետք է բարձրանա այնքան, որ չեզոքացնի արժեզրկման ազդեցությունը։ Առաջին հայացքից պետք է «Գազպրոմին» շնորհակալ լինենք գոնե այն բանի համար, որ գազի սակագները Հայաստանում չեն բարձրանա։ Բայց այստեղ հարցը շատ ավելի բազմակողմ է, քան կարող է թվալ աոաջին հայացքից:

Նշենք նաեւ, որ Միլլերի հայտարարություններից պարզ չի դաոնում, թե երբվանից է գազի գինը նվազելու կամ՝ արդեն նվազե՞լ է, թե ոչ։ Նրա հայտարարության մեջ ժամանակային կողմնորոշիչները բոլորովին խառնված են «… կնվազի, այն այժմ կազմելու է 165 դոլար… Մինչեւ վերջերս այն 190 դոլար էր…»։ Բացառված չէ, որ գազի նոր գինը՝ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց, սկսի գործել ետին ամսաթվով՝ այս տարվա հունվարի 1-ից։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930