Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավորություն կա մոբիլիզացնել ուժ՝ սահմանադրական փոփոխությունների դեմ». «Հայկական ժամանակ»

Մայիս 05,2015 11:12

Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը փորձում է հանդիպումներ կազմակերպել քաղաքական տարբեր ուժերի հետ։

Նպատակը՝ հստակեցնել նրանց դիրքորոշումը փոփոխությունների հարցում, որից հետո դրանց դեմ արտահայտվողների հետ միասին՝ կսկսեն պայքարել ընդդեմ սահմանադրական փոփոխությունների։

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը քաղաքական ուժերից հանդիպել են միայն «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։ «Ժառանգության» հետ արդեն հանդիպել ենք, իրենք ասացին, որ դեմ են այդ փոփոխություններին, քանի որ առաջարկներ են ներկայացրել ու դրանք չեն ընդունվել։ Հանդիպել ենք Մարտիրոսյանի հետ, բայց նաեւ ցանկություն ենք հայտնել հանդիպելու կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ ավելի բարձր ու պաշտոնական տեսակետ ունենալու համար»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով, այլ ուժերի հետ հանդիպումներ չեն ունեցել, սակայն հանդիպման խնդրանքով դիմել են մի քանի այլ ուժերի. խոսքը, մասնավորապես, ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի մասին է։

Ինչպես տեղեկացրեց Գրիգորյանը, հանդիպումներ են ունեցել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ու քննարկել են սահմանադրական փոփոխությունների հարցում դեմ լինելու թեման, իսկ խորհրդարանական ուժերին հանդիպելուց հետո պատրաստվում են քննարկումներ սկսել նաեւ արտախորհրդարանականների հետ։ Արտախորհրդարանական ուժերից քննարկումներ կսկսվեն նաեւ «Հայազնի» հետ, որը նույնպես դեմ է արտահայտվել փոփոխություններին, հնարավոր է՝ քննարկումներ սկսվեն նաեւ «Ազատամարտիկների դաշինքի» ու ազատամարտիկների այլ խմբերի հետ, որոնք ի սկզբանե դեմ են եղել սահմանադրական փոփոխություններին։ Գրիգորյանի խոսքով, հնարավորություն կա մոբիլիզացնել ուժ՝ սահմանադրական փոփոխությունների դեմ. «Հավատում եմ, որ հնարավոր է մոբիլիզացնել ուժերը, կան ուժեր, որ դեմ են հանդես եկել, ու այդ ուժերը ունեն որոշակի ռեսուրս»։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031