Լրահոս
Օրվա լրահոսը

USAID-ի կողմից տրված 4 աղբահան մեքենաները Վանաձորում դրվել են վաճառքի

Մայիս 05,2015 13:59

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՀՀ-ին տրամադրում է 3,5 միլիոն եվրոյի վարկ` կոշտ կենցաղային աղբի հավաքման ծախսերի ֆինանսավորման, թափոնների հավաքման, բեռնատարների ձեռքբերման, թափոնների համար կոնտեյների ու արկղերի ձեռքբերման, ինչպես նաև աղբավայրի կառուցման համար: Այդ համաձայնագիրն այսօր քննարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում:

Վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը քննարկման ժամանակ հայտարարեց, որ Վանաձորի քաղաքապետը քաղաքի 4 աղբահանման մեքենաները հանել է վաճառքի. «Վանաձորում այս պահին 4 աղբի մեքենաները, որոնք տրվել են USAID-ի կողմից, դրվել են վաճառքի: Ավագանու առաջիկա նիստում հարցը դրված է: Էս ապօրինության դեմն ո՞վ պետք է առնի: Նոր վարկ ենք վերցնում, մենք էլ պետք է ԱԺ-ում հաստատենք, այն դեպքում, որ չգիտենք՝ վաղը մյուս օրը համայնքապետերն իրանց կնվիրեն, կծախեն, կուտեն-կպրծնեն… Ո՞վ պիտի սրա դեմն առնի: 1,5 միլիոն դրամով հատը, հենց հիմա աշխատող մեքենաներն ուղղակի վաճառքով ծախում են»,-իր վրդովմունքը բարձրաձայնեց պատգամավորը:

ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանը (լուսանկարում) պատգամավորի հայտարարություններին հակափաստարկներ չկարողացավ ներկայացնել: Ուշագրավ էր, որ Էդմոն Մարուքյանի հայտնած տեղեկությունները ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին բարկացրին: Նա վրդովվեց, թե ինքը, որպես իշխանության ներկայացուցիչ, ինչո՞ւ պիտի վատ զգա «ինչ-որ մի ցմփոր» քաղաքապետի արարքներից: «Հարց են տալիս, մենք գլուխներս ենք կախում, ինչո՞ւ պետք է պատասխանատու լինեմ ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար, որ որպես իշխանություն չգիտեմ՝ ոնց վերահսկեմ»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:

Պատգամավորների վրդովմունքը, սակայն, չխանգարեց նախագծի ընդունմանը: Դեմ քվեարկեց ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, ձեռնպահ` Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը քվեարկությանը չմասնակցեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Ավելի ուշ, արձագանքելով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից տրված մեկնաբանություններին Սամվել Ֆարմանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հանձնաժողովի նիստին հետևող և այն լուսաբանող լրագրողները կարող են քննարկումները կամ պատգամավորների առանձին ելույթներ ներկայացնել այնպես, որ այդ նյութերը առավել հետաքրքիր լինեն ընթերցողների համար և երբեմն այդպես էլ անում են: Սակայն, տարօրինակն ու անընդունելին այն է, որ այդ մասին չգիտի հանրապետության երրորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձը ու փոխարենը, ճշտելու այդ ամենի իսկությունը, իրեն իրավունք է վերապահել իրեն վայել մեկնաբանություններ կատարելու պատգամավորի կողմից չասվածի վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031