Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են Պերմյակովը հագը շոր չունի, ձեզ ի՞նչ հատուցի». Ավետիսյանների հարազատներ

Մայիս 05,2015 14:21

Գյումրիում գազանաբար սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանները դեռ չեն դադարեցրել Ավետիսյանների տան դիմաց հսկողությունը: «Ուզում էին երեկվանից դադարեցնել, բայց ես խնդրեցի, ասեցի՝ գոնե քաղաքապետարանից գան Ավետիսյանների նոր գնած երկաթից դուռը տեղադրեն, ռեշոտկեքը, անցնեն պատուհաններին, նոր դադարեցրեք:

Որ հարցնում ես, թե ինչո՞ւ եք դադարեցնում հսկողությունը, պատասխանում են, թե չկա այդպիսի բան, որ ոստիկանները ամիսներ շարունակ հսկողություն սահմանեն: Նրանց ասելով, սա հազվագյուտ դեպք է, տան բոլոր անդամները սպանվել են, իրենք հսկում են, որ թալան չլինի, չգողանան իրերը: Էդ տունը մտնել չի լինի, տան աղջիկները ոտք չեն դնում, տոնածառն է դրված՝ շուրջբոլորը արյուն, անկողինները տակնուվրա է արված, ամենուր արյուն…Մտածեցի, գնամ, գոնե անկողինները դուրս գցեմ, բայց միլիցիայությունից զգուշացրեցին, թե ձեռք չտաք:

Չեմ հասկանում, եթե քննչական գործողությունները չեն ավարտել, ինչո՞ւ են տան հսկողությունը դադարեցնում: Իրոք բան չեմ հասկանում: Տան աղջիկները չեն ուզում մի իր անգամ տանից վերցնել, բոլորը քրտինքով ստեղծված է, անգամ տան հեռուստացույցը, որ նոր էին գնել, դա չեն ուզում վերցնել, թե պետք չէ… Մեզ, իրոք, ոչինչ պետք չէ, մեզ մենակ բացահայտում է պետք: Էսպես էլ բան լինի, գոնե չգիտես Պերմյակովն է, թե ո՞վ… Ենթադրում եմ, որ ռուսական կողմը նախաքննությունն արդեն ավարտել է, բայց մեզ ոչ մի անգամ հարցաքննության չկանչեցին, մենք ընդհանրապես չենք մասնակցել այդ կողմի քննչական գործողություններին: Գոնե որպես իրավահաջորդ ճանաչված չենք ռուսական կողմում, որ պարտավորված լինեին փոխհատուցում տալու, բայց ասում են, թե Պերմյակովը հագը շոր չունի, ի՞նչ փոխհատուցում: 7 հոգու գլուխ կերան, բայց Սերժը էդքան գլուխ չունի, որ ռուսների դեմ խոսի… Ես չգիտեմ՝ ի՞նչ են մտածում, ամեն օր հեռախոսազանգեր, արձագանքներ եմ ստանում էլ գյումրեցիներից, էլ ֆրանսահայերից, էլ Գերմանիայից, թե ոտքի կանգնեք, մենք ձեր կողքին ենք… Երեկ մի կանգառ ոտքով եկա, մի 600 հոգի ինձ մոտեցան, հարցնում են վերջը ի՞նչ պիտի լինի, եկեք ոտքի կանգնենք: Հայկական կողմը գենետիկական փորձաքննության արդյունքներին է սպասում, բայց ինձ թվում է, թե հայկական կողմն էլ է պրծել քննությունը: Էսպես էլ ծածկադմբոց լինի՞, մենք էսպես չենք թողնի, կդիմենք Եվրոդատարան», – ասում է Ռիտա Պետրոսյանը

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031