Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության հայտարարությունը

Մայիս 05,2015 14:38

Արցախում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են, որ երկրում կա ժողովրդավարության զգալի պակաս: Ընտրություններում մասնակցող կուսակցություններին չհաջողվեց ամրապնդել հանրության վստահությունը պետության նկատմամբ եւ քաղաքացուն լիարժեք մասնակից դարձնել երկրի կառավարմանը:

Քվեարկությունը ցույց տվեց, որ, բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի, մյուս ընտրատարածքներում ընտրողները հիմնականում քվեարկել են երկրի քաղաքական ղեկավարության կամքով: Նման իրավիճակում «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը հիմք չունի շնորհավորելու ընտրություններում հաղթած քաղաքական ուժին:

«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը կարեւորում է այն փաստը, որ երկրում կա առնվազն 600 գիտակից ու երկրի ապագայի համար պատասխանատու քաղաքացի, եւ որ կուսակցության առաջ քաշած ծրագիրը հավանող կա գրեթե բոլոր համայնքներում:

«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը, հիմնվելով այդ փաստի վրա, ծավալելու է արտախորհրդարանական գործունեություն` երկրի անվտանգության համար կարեւոր հարցերի շուրջ քաղաքացիների համախմբություն ապահովելու համար: Միաժամանակ, կուսակցությունը հույս է հայտնում, որ խորհրդարանական ուժերը անհրաժեշտ ջանքեր կգործադրեն այս ընտրությունների արդյունքում երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ Արցախի կարգավիճակի վերաբերյալ գործընթացներում բացասական հետեւանքները վերացնելու համար:

 

«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցություն

Ստեփանակերտ, 5 մայիսի 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031