Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Յուրի Վարդանյանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ. Грузия Онлайн

Մայիս 05,2015 14:43

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալ Գիգի Գիգաձեի հետ. հաղորդում է «Грузия Онлайн»-ը:

Գիգի Գիգաձեն ծայրահեղ վրդովմունք է հայտնել «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ցխինվալիի տարածաշրջանի ռուսական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցչի, այսպես կոչված՝ խորհրդարանի «խոսնակի» հետ հանդիպման առնչությամբ»:

Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ տեղի ունեցածը հակասում է Հայաստանի եւ Վրաստանի ավանդական ընկերական հարաբերություններին եւ լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը նաեւ զարմանք է արտահայտել տարածված այն տեղեկատվության առնչությամբ, թե, իբրեւ, հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ է ունեցել: Գիգի Գիգաձեի խոսքերով՝ պաշտոնական դեմքի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցչի հետ ցանկացած շփում միանգամայն անընդունելի է վրացական կողմի համար»,- ասված է հաղորդագրությունում:

Յուրի Վարդանյանն էլ իր հերթին ցավ է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ եւ նշել է, որ պաշտոնական Երեւանը անհապաղ կծանոթանա Վրաստանի դիրքորոշմանը:

«Грузия Онлайн»-ի մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի հետ հանդիպումից հետո հայտնել է, թե հայկական կողմին փոխանցել է Վրաստանի ծայրահեղ մտահոգությունը՝ կապված հանդիպման հետ:

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալն էլ իր հերթին տեղեկացրել է, որ Հայաստանը հաստատում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը իր աջակցությունը եւ ցավ է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031