Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի բիենալեն ցույց տվեց հայ արվեստի ներուժը

Մայիս 14,2015 15:08

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մինչ օրակարգին անցնելը վարչապետն անդրադարձել է Վենետիկի բիենալեում մայիսի 9-ին Հայաստանի  գրանցած հերթական հաղթանակին: Միջոցառմանը մասնակցող 53 երկրից Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի: Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցել է սփյուռքահայ 18 ժամանակակից արվեստագետ:

Վարչապետի դիտարկմամբ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներին խմբելով մի գաղափարի շուրջ, կազմակերպիչները  կարողացել են աշխարհին ցույց տալ, թե ով է հայը, ինչ ներուժ ունի և ինչպես է կարող հայ արվեստն ինտեգրվել համաշխարհային մշակույթին:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանության համակարգողների, հայ արվեստագետների ու բարերարների միասնական, հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքը: «Շնորհավորում եմ բոլորիս՝ աննախադեպ այս հաղթանակի առթիվ, համոզված եմ, որ ապագայում մենք նորանոր հաղթանակների ականատեսը կդառնանք», – ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031