Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Կալիֆորնիայի Մեսրոպյան  ազգային վարժարանի սաներին

Մայիս 18,2015 18:00

Մայիսի 18-ին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Կալիֆորնիայի (ԱՄՆ) Մեսրոպյան ազգային վարժարանի սաներին՝ վարժարանի տնօրեն Դավիթ Ղուկասյանի և ուսուցչուհի Զեփյուռ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարը առանձնապես կարևորեց Սուրբ Խաչ Եկեղեցու, Հայ կրթական հիմնարկության, Մոնթեբելոյի հայ կենտրոնի նախաձեռնությամբ 1965թ. հիմնադրված վարժարանի դերը՝ Կալիֆորնիայի հայ համայնքի կենսագործունեության և զարգացման գործում:

«Այսօր ավելի քան 300 աշակերտ ունեցող հայկական վարժարանում հայ մանուկներին դասավանդվում է հայոց լեզու, գրականություն, պատմություն, կրոն, «Հայ դատ», երգ-երաժշտություն, գեղանկարչություն, տրամաբանություն: Ուշագրավ է, որ կրթօջախի սաները տպագրում են նաև պարբերաթերթ և տարեգիրք: Դա նշանակում է, որ վարժարանի ողջ ուսուցչական անձնակազմը ապրում է հայկական արժեքներով և տասնամյակներ շարունակ բոլոր հնարավոր միջոցներով սերունդներին փոխանցում ազգային մշակույթը, հայոց լեզուն»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը վարժարանի սաներին հանձնեց «Սորվի՛ր մեծերէն» գրքի օրինակներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարժարանի տնօրեն Դավիթ Ղուկասյանը նշեց. «Իսկապես որ մեր դպրոցը ստեղծվել է որպես իսկական հայապահպանության ամրոց: Այս երեխաներից շատերը Հայաստանում չեն ծնվել, սակայն կարողանում են ազատ արտահայտվել մայրենի լեզվով: Նրանցից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց հայոց հողի վրա իրենց ազատ ու անկաշկանդ են զգում: Տիկին Հակոբյան, այստեղ գտնվող մեսրոպյանցիներն ուխտել են, որ երբ մեծանան, իրենց զավակներին նույնպես պիտի կրթեն «Մեսրոպյան» վարժարանում»:

Գոհունակությամբ լսելով տնօրենին և սաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը ընդգծեց. «Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանրահավաքին ԱՄՆ-ում մասնակցեց ավելի քան 160 հազար հայ: Մենք համաշխարհային հանրությանն ապացուցեցինք, որ համախմբված ու մեկ բռունցք դարձած կարողացել ենք պաշտպանել Հայ Դատը և լուծել համազգային նշանակության խնդիրներ»:

ՀՀ սփյուռքի նախարարը վարժարանի սաներին կոչ արեց ավելի հաճախ այցելել Հայրենիք և հյուրընկալվել ոչ թե հյուրանոցներում, այլ հայ ընտանիքներում, ովքեր «Արի տուն» ծրագրի շրջանակներում սիրով ու հոգատարությամբ 10 օր շարունակ պահում են սփյուռքահայ պատանիներին ու երիտասարդներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031