Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը այս տարի 71 շրջանավարտ ունի

Մայիս 22,2015 15:48

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա ուսուցմամբ 15 կրթօջախներից մեկի՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 12-րդ դասարանի աշակերտների ավարտական հանդիպմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Արամ Սուքիասյանը կրթօջախի շրջանավարտ սաներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը և հաջողություն մաղթել նոր նախաձեռնությունների ընթացքում։

«Վստահ եմ, որ արվեստի այս կրթօջախում ստացած ձեր կրթությունը,  ազնվություն սերմանող արվեստը յուրաքանչյուրիդ որպես ճաշակավոր քաղաքացիներ ու անհատ կկայացնեն, որ բնագավառում էլ որ ընտրելու լինեք ձեր մասնագիտությունը. ձեր մեջ կգտնվեն այնպիսիք, որոնցով մենք կհպարտանանք ազգովի։ Լինելով փոքր ազգ՝ մենք մեծ ենք մեր մտքով, մտայնություններով»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։

Հյուրերը ծանոթացել են կրթահամալիրի սաների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսին, ապա ունկնդրել ավարտական բեմադրությունը։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031