Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Համատեղ հայտնություն. «Ժամանակ»

Հունիս 02,2015 10:19

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, ավետել են քաղաքական դժվարին և անհաշտ ժամանակների դե ֆակտո ավարտն ու զվարճանքի և ժամանցի ժամանակների մեկնարկը: Քաղաքականության փոխարեն պետք է վայելել կյանքն ու զվարճանալ: Ահա Սարգսյան-Ծառուկյան համատեղ մեսիջը երեխաների պաշտպանության օրը: Միգուցե այս մեսիջի ենթատեքստն այն էր, որ ոչ ոք իր հնարավորություններից մեծ հավակնություններ չցուցաբերի: Թե ում են ուղղված այս մեսիջները, երևի ժամանակը ցույց կտա: Այսինքն՝ ժամանակը կպարզի՝ սրանք հասարակությա՞նը, թե՞ իշխանական որևէ խմբի կամ խմբերի ուղղված մեսիջներ էին:

Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը սրանով փորձել է ցույց տալ, որ Գագիկ Ծառուկյանի վերջին շրջանի ակտիվացումները բարեգործական ճակատում ոչ թե նրա, այսպես ասած, քաղաքական անհնազանդության նոր դրսևորումների նախերգանք են, այլ իր կողմից լիովին վերահսկելի գործընթաց կամ գործողություն: Ունի սա քաղաքական նպատակներ, թե ոչ՝ շատ դժվար է ասել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է քաղաքական ինչ-որ կոմբինացիաների համար խաղարկե՞լ Գագիկ Ծառուկյանին, թե՞ պարզապես օգտագործում է նրա տնտեսական պոտենցիալը երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներին որոշակի լուծումներ գտնելու, պատկերը ինչ-որ առումով մեղմելու համար, դեռևս որոշակիորեն ասելը դժվար է:

Մի բան երևի թե պարզ է, որ սրանով, ըստ էության, ժամանակից շուտ ազդարարվեց, որ Ծառուկյանի մոտ իրականացվող հարկային ստուգումները, որոնց արդյունքները Հովիկ Աբրահամյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը խոստացել էին հրապարակել մայիսի վերջին և հունիսի սկզբին, ըստ էության ավարտվել են Ծառուկյանի համար առանց որևէ հետևանքների, միաժամանակ յուրօրինակ դաս լինելով նաև բոլոր հնարավոր ներիշխանական «հավակնորդներին», որոնք պատրաստվում են ընտրական ցիկլի սուր մրցակցությանը, որ զվարճանքները միանգամայն անվնաս ու անվտանգ են, ի տարբերություն քաղաքականության:

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930